Բարի գալուստ Outdoor Center Yerevan՝ բացօթյա և քաղաքային միջավայրի, ոճի և հարմարավետության միախառնման վայր: Գործունեություն ծավալելով Երևանի սրտում՝ մենք ավելին ենք, քան պարզապես խանութ. մենք համապատասխան վայր ենք նրանց համար, ովքեր փնտրում են նորաոճ և հարմարավետ հագուստ՝ լինելով, առաջին հերթին, ֆունկցիոնալության կողմնակից։ Outdoor Center-ում մենք ներկայացնում ենք բրենդների բազմազան տեսականի, որոնք մարմնավորում են նորաձևության և ֆունկցիոնալության կատարյալ միաձուլումը: Խնամքով ընտրված մեր հավաքածուն երաշխիքն է այն բանի, որ դուք միշտ կարող եք պատրաստ լինել ցանկացած արշավի, լինի դա վայրի բնության մեջ, թե՝ քաղաքային միջավայրում։